«Որեւէ մեկն այստեղ նստած չէ Շուշիի ազատագրման համար»,- այսօր դատարանում ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Դատախազը այդ հայտարարությունն արեց, երբ Քոչարյանի պաշտպանական թիմը պարբերաբար կրկնում էր՝ այսօր Շուշիի ազատագրման օրն է, իսկ Քոչարյանը կապ ունի ազատագրման հետ:
Պաշտպանական կողմը հակադարձեց, սակայն լսելի չեղավ, թե ինչ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց պաշտպանական կողմին լռել:
«Իի»,- հակադարձեց դատախազը, ապա կարծես թե կրկնեց պաշտպանական կողմի խոսքը. «Ո՞նց թե, ոնց ես նայում իմ վրա»:
Աննա Դանիբեկյանը հորդորեց պաշտպանական կողմին՝ Յուրի Խաչատուրովին, լռել: Դատախազն էլ ասաց՝ իրեն որեւէ մեկն իրավունք չունի ընդհատել: