տուն Քաղաքական Հայաստան Որեւէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, թաղային հեղինակություն, թե...

Որեւէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, թաղային հեղինակություն, թե այլ մեկը. Սուրեն Պապիկյան

329
0

Լրագրողների հետ հանդիպմանը «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ գեթ մեկ քվե կեղծելու պարագայում խստորեն պատժվելու է այդ անձը.

«Որեւէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, թաղային հեղինակություն, թե այլ մեկը: Մենք դրա կարիքը չունենք, ՀՀ քաղաքացուն տրված իրավունքն ու նրան տված հնարավորությունը որեւէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի: Սա մեր հավատամքն է, որից չենք հրաժարվելու: Որեւէ այլ մտայնություն պետք չէ: Ցուցումը հստակ է՝ որեւէ մեկը չի կարող շրջանցել իրեն տրված լիազորությունը, հակառակ դեպքում օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվի»,- նշեց Սուրեն Պապիկյանը: