«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրվա մեջ որոշումն ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կկազմակերպեն գրավի վճարումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: