Շուկայում մշտապես բարձր որակ պահպանելը հեշտ չէ, բայց հնարավոր է և պարտավորեցնող, հատկապես այն դեպքում, երբ արտադրանքդ «Made in Armenia» արտահայտությամբ է բնութագրվում:
Տեղական բարձրորակ հումք, էկոլոգիապես մաքուր արտադրանք և անուն, ում վստահում եմ մեծ թվով հայ սպառողներ՝ «Էլնոր»:
Այս ապրանքանիշը շուկայում է 2000 թվականից: 2017-ի հոկտեմբերի 19-ին «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Էլնոր» ապրանքանիշն արժանացել է «Տարվա լավագույն սերուցքային կարագ» անվանակոչմանը.
«Հայկականը որակյալ է և հայկակակն առողջարար է առաջին հերթին ձեր փոքրիկների համար: Շնորհիվ ազնիվ աշխատանքի՝ մեր ապրանքատեսականին՝ սփրեդները, շոկոլադե սրփեդները և կարագը շուկայում լայն սպառում ունեն: Տարիների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ հայ սպառողի կարևոր պահանջմունքները, ստեղծել ենք արտադրանք, որը միջազգային շուկայում մրցակցային է և տարբերվող: Արտադրանքի մեջ մենք կարևորում ենք համը, որակը, հարմարավետ փաթեթավորումն ու ազնվությունը: Հայ սպառողը մեզ վստահում է, որովհետև մենք ազնվ ենք իր հետ»,- նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Էլնոր» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:
Գեղեցիկ և հարմարավետ փաթեթավորում, բաղադրության և ժամկետի ճիշտ մակնշում տվյալ արտադրատեսակի վրա. «Էլնոր»-ի գործելակերպը հենց այսպիսին է. «Շուկայում մենք ներկայացնում ենք բուսական հավելումներով, համեղ և օգտակար հատկություններ ունեցող սփրեդներ, որոնք հայ կանայք մեծ սիրով օգտագործում են խոհանոցում: Դրանք և՛ դյուրամարս են, և՛ վիտամիններով հարուստ, և՛ խոլեստերինի քիչ քանակությամբ: Հայ սպառողին մենք մատուցում ենք 3 տեսակի սփրեդներ՝ սերուցքա-բուսական, բուսա-սերուցքային և բուսա-ճարպային: Առաջինի մեջ կան 50% կաթնայուղեր, երկրորդում՝ 15-49% կաթնայուղեր, երրորդում՝ կաթնայուղեր չկան: Շուկայում մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև մեր ընկերության շոկոլադե սփրեդները»,- նշում է «Էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Իրենց փոքրիկների նախաճաշը պատրաստելիս հայ մայրիկներն ունեն վստահելի օգանական. փոքրիկները հաճույքով են ուտում «Էլնոր» ապրանքանիշի կարագը. «Բարձորակ կարագ պատրաստելու համար անհրաժեշտ է պահպանել արտադրական գործընթացի մշակված նորմերը: «Էլնոր» կարագը պատրաստվում է անարատ կաթից, անցնում է զտման պրոցես, որի արդյունքում ստացվում է սերուցքը: Սերուցքն անցնում է կարագապատրաստիչով, որտեղ մեխանիկական վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ դառնալով կարագ: Այդ ընթացքում պահպանվում են բոլոր նորմերը՝ ստերիլիզացում, անհրաժեշտ ջերմաստիճան և այլն»,- նշում է «Էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Հասմիկ Թարզյանը հայ սպառողներին խորհուրդ է տալիս կաթնամթերք գնելիս անպայման ուշադրություն դարձնել պահպանելության ժամկետին. «Մեզ վստահում են, որովհետև մենք խստագույնս հետևում ենք ապրանքատեսակի վրա գրված բաղադրության և պահպանման ժամկետի հստակությանը: Սխալ ինֆորմացիան կարող է մոլորեցնել գնորդին, ինչի արդյունքում դուք կկորցնեք ձեր վստահությունը: Որակի մեր սահմանած նշաձողը մենք անխախտ ենք պահում, բայց նաև փորձում ենք բարելավել մեր գրանցած հաջողությունները»,- նշում է «Էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Վաղվա նախաճաշին նախապատրաստվելիս ուրախացրեք ձեր փոքրիկներին և նրանց մատուցեք «Made in Armenia» որակյալ արտադրանք՝ «Էլնոր»՝ ամեն օր: