«Որակյալ արտադրություն Կա՛ Հայաստանում». Այս կարգախոսով է առաջնորդվում տանիքների և կառուցապատման պարագաների հայկական արտադրող և ներմուծող «Գեպոտանիք» ընկերությունը: Շինությունների, և հատկապես տանիքների կառուցման հարցում «Գեպոտանիք»-ը համար առաջին օգնականն է: Ցանկանո՞ւմ եք արագ կառուցել որակյալ, կայուն, անվտանգ, ինքատիպ ու մատչելի բնակելի և այլ շինություններ՝ նվազագույն զբաղվածությամբ ու ծախսերո՞վ, վստահաբար դիմեք «Գեպոտանիք»-ին:
Ընկերությունը համալիր ծառայություններ է առաջարկում: Հիմնական գործունեությունը տանիքի գունավոր և ցինկապատ թիթեղների, մետաղական կղմինդրների, գիպսակարտոնե պրոֆիլների, գաջե պատվածքների անկյունակների,հարթաչափերի և համալրող մասերի արտադրությունն է:
Ընկերությունը ներմուծում է նաև ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման համար նախատեսված հումքեր, որոնցից ստացվում են արտադրանքներ՝ սենդվիչ պանելներ, սիպ պանելներ, պոլիուրեթանային փրփուր: «Գեպոտանիք»-ն առաջարկում է նաև բազմաֆունկցիոնալ, էկոնոմ արևապաշտպան ու ջերմականոնակարգող ապակիներով մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ, որոնց ներքո ձմռանը՝ տաք է, ամռանը՝ զով:
Շուրջ 15 տարի շուկայում գործող «Գեպոտանիք» ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Գևորգյանն իր գործի գիտակն է: «Մեզ համար կարևոր է արտադրանքի որակը, ինչպես նաև ժամանակին համընթաց քայլելը: «Գեպոտանիք»-ին դիմելով մարդիկ խնայում են գումար,ժամանակ: Աշխատանքային թիմը բարձր մակարդակով մատուցում է համալիր ծառայություններ:
Ընկերությունը համակողմանիորեն ազնիվ է իր հաճախորդի հանդեպ՝ երաշխավորում է արտադրվող տեսականու ճշգրիտ հաստությունները, հորդորում է գնել իրապես անհրաժեշտ որակյալ պարագաներ և պարտաճանաչ է ծառայությունների մատուցման հարցում ճիշտ նախանշված ժամկետներում, որի շնորհիվ մենք այսօր արդեն ունենք 10.000-ից ավելի երջանիկ հաճախորդ, այդ թվում ՀՀ ու ԼՂՀ պետական գերատեսչությունների շարքում՝ քաղաքաշինություն, պաշտպանության նախարարություն և այլն»,-շեշտեց տնօրենը:
«Գեպոտանիք»-ը Հայաստանում ռուսական հեղինակավոր RUFLEX և RUPLAST, ինչպես նաև պարսկական բարձրակարգ MAMMUT ընկերությունների բացառիկ ներկայացուցիչն է, որն առաջարկում է համապատասխանաբար նորաձևության վերջին խոսքը՝ փափուկ տանիքներ, ջրահեռացման բարձրորակ համակարգեր և շուկայում իր ամրությամբ աչքի ընկնող պոլիուրեթանային սենդվիչ պանելներ: Նրանք, ովքեր նախընտրում են երկարակյաց ու ապահով տանիքներ, RUFLEX ընկերության տանիքները հենց նրանց համար են: RUFLEX-ի տանիքները հայտնի են հավերժական տանիքներ անունով:
Այն առաջարկում է էկոլոգիապես մաքուր՝ բնական հումքով փափուկ տանիքների տարբեր հավաքածուներ, որոնք այժմ նորաձև են ամբողջ աշխարհում ու Հայաստանում, քանզի ունեն մի շարք առավելություններ գոյություն ունեցող տանիքների տեսականու համեմատ:
«Գեպոտանիք»-ն ունի մշտապես զեղչային ճկուն համակարգ. անվճար չափագրում, ապառիկ վաճառք, գրագետ 3 D մոդելավորում, ինչպես նաև ճշգրիտ ժամկետում առաքման ու տեղադրման ծառայություններ՝յուրաքանչյուր աշխատանքի համար համապատասխան հմուտ ու բարձրակարգ մասնագետներով:
«Գեպոտանիք»-ի ծառայություններին և արտադրանքին մանրամասն ծանոթանալու համար հետևեք ֆեյսբուքի և ինստագրամի մեր էջերին: