Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դժգոհ է ոստիկանության վերջին օրերի գործողություններից:
Նրա խոսքով՝ մարդիկ են բերման ենթարկվում զենք կրելու կասկածանքով, սակայն ոչինչ չի հայտնաբերվում:
Նա անդրադարձավ նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն եւ բաց թողնելուն: Նրա խոսքով՝ չի կարող ոստիկանությունը խեղճացած մնալ, քանի որ նա դուրս է բերվել այլ ազդեցությունների դաշտից: «Նախկին իշխանության ներկայացուցիչները թաղերի նայողներ ունեին: Դա պետք է արմատախիլ արվի: Հանցավոր մշակույթը դուրս բերել իրավապահ համակարգից»,-ասաց պատգամավորը:
Օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ բերման ենթարկելու արդյունքում ստացել եք ոտքերը մաքրելու հայտարարություն, որից ոստիկանությունը պետք է դասեր քաղի: