տուն Քաղաքական Ոտիկանությունը Հայաստանից մեկ քայլ առաջ է «մտել» Մաքսային միություն

Ոտիկանությունը Հայաստանից մեկ քայլ առաջ է «մտել» Մաքսային միություն

242
0

Վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունը ավելի ուավելի շատ է սկսում խախտել ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Երթերը, ակցիաները, այլ միջոցառումների իրականացումը կարող են խոչընդոտվել օրենքի կամայական մեկնաբանությամբ կամ տվյալ իրավիճակի հետ աղերսներ չունեցող իրավական ակտերին հղում կատարելով։ Նման գործելաոճը ավելի ակնառու դարձավ օգոստոսի 23-ից, երբ ոստիկանության կողմից արգելվեց քաղաքապետարանի հարակից տարածքում անցկացնել «Մի թանկացման պատմություն» թատերական ներկայացումը՝ այդպես էլ որևէ հիմնավորում չներկայացնելով։ Արդեն հաջորդ օրը Կոմիտաս 5-ից և քաղաքապետարանի մոտից բերման ենթարկվեցին 41 քաղաքացիներ, որոնցից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ փորձ արվեց իրականացնել քրեական հետապնդում, կալանավորվեց Դմիտրի Հարությունյանը՝ երկու դեպքում էլ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Վերջին օրերին Կոմիտաս 5-ի դեպքերի մասնակիցներից մի քանիսի կարգավիճակը փորձ է արվում վկայից փոխել կասկածյալի։ Հետագա ժամանակահատվածը ուղեկցվեց պարբերաբար, օրվա մեջ նույնիսկ 2-3 անգամ ակտիվիստներին բերման ենթարկելով, ակտիվիստների նկատմամբ իրականացված հարձակման դեպքերը չբացահայտելով։ Վերջին օրերին էլ հայտարարվեց հարձակում իրականացրած անձանց բացահայտման մասին, որոնց, մեղմ ասած, տուժած քաղաքացիները չեն ճանաչում։ Այս ամենից ակնհայտ է դառնում, որ բարեփոխումների մասին խոսակցությունները ընդամենը արևմուտքի աչքին թոզ փչելու և հնարավորինս շատ գրանտներ ստանալու միջոց էին, իսկ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո դրա անհրաժեշտությունը չկա։ Հատկանշական է, որ ոստիկանության նման գործողությունները սկսվեցին մինչև Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, հետևաբար կարելի է մտածել, որ ՀՀ ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունից մեկ քայլ առաջ է «մտել» Մաքսային միություն, իհարկե, երկրորդելով ազգային անվտանգության ծառայությանը։ Նման իրավիճակում պնդել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը շտապ որոշում էր և կայացվել էր Մոսկվայում արժանահավատ չի հնչում․․․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here