Ֆեյսբուքյան հասարակությունը ամեն օր ականատես է լինում օգտատերերի, ովքեր իրենց անուն-ազգանունով հանդես չեն գալիս, սակայն ակտիվորեն մասնակցում են տարբեր քննարկումների, հանդես գալիս գրառումներով, քարոզչությամբ:
Araratnews.am-ը փորձել է պարզել, թե «ով ում ֆեյքն է» : Ներկայացնում ենք 10 հայտնի ֆեյքերի:
1.Անկախ Հայաստան — այս ֆեյքը ֆեյսբուքյան ամենաակտիվ ֆեյքն է, ջերմ հարաբերություններ ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ: Ըստ տարածված լուրերի` այս ֆեյքը պատկանում է Բաղրամյան 26-ին:
2.Մոդերատոր Մոդերա— այս ֆեյքը ևս բավական ակտիվ է։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատկանում է Բաղրամյան 26-ին, առավել ակտիվ հանդես է գալիս «Բլոգնյուզ» կայքում: Հաճախ կարելի է նրան տեսնել ընդդիմադիր գործիչների գրառումների տակ, կամ սեփական էջում` ընդդիմությանը խիստ քննադատելուց:
3.Չեմ Արտագաղթելու— այս ֆեյքը հիմնականում վերլուծություններով է հանդես գալիս և, ամենայն հավանականությամբ, պատկանում է մի որևէ ընդդիմադիր գործչի: Ակտիվորեն սկսեց հանդես գալ տրանսպորտի թանկացման դեմ շարժման ընթացքում:
4.Նո Պասառան— սա արդեն որոշ չափով պասիվացած ֆեյք է, ըստ տարբեր տեղեկությունների՝ նորից Բաղրամյան 26-ին պատկանող: Հանդես է գալիս հիմնականում ԲՀԿ-ի դեմ գրառումներով:
5.Առլե Կին— այս ֆեյքը, ըստ տարբեր լուրերի, պատկանում է ԲՀԿ-ին: Այն առավել ակտիվացավ Արթուր Բաղդասարյան- Գագիկ Ծառուկյան վեճերից հետո, որի արդյունքում հեռահար պատերազմի մեջ էին մտել երկու գործիչների կողմնակիցները:
6.Վարպետ Օնիկ— ժամանակին մեծ աղմուկ հանած այս ֆեյքը, որի օգտատերերը ծաղրանկարներով էին հանդես գալիս, ըստ տարբեր տեղեկությունների, պատկանում է նկարիչ Արթուր Պետրոսյանին:
7.Պարզ է Պարզ — սա ևս ակնհայտ իշխանական ֆեյք է, չնայած արդեն պասիվացած: Հիմնականում քննադատում է ընդդիմադիր գործիչներին՝ հաճախ տեղափոխվելով նաև վիրավորանքների տիրույթ:
8.Արամ Քոչարյան— Երիտհանրապետականների ֆեյք, ամենայն հավանականությամբ Կարեն Ավագյանի մերձավոր շրջապատից: Աչքի է ընկնում Կարեն Ավագյանի քարոզչությանը մասնակցելով:
9.Սև Սպիտակ— ԲՀԿ-ական ֆեյք: Ակտիվացել է Ծառուկյան-Բաղդասարյան բախումից հետո, հաճախ հանդես է գալիս ՕԵԿ առաջնորդի հանդեպ տարաբնույթ քննադատություններով:
10.Գեղամ Ասլամազյան— «Բլոգնյուզ» կայքի ֆեյք: Այս ֆեյքով հաճախ են թիրախավորվում ընդդիմադիր գործիչները, սակայն փորձ է արվում անկողմնակալ քննադատություն ցուցադրել, սակայն այդքան էլ չի ստացվում:
Շարունակելի….