տուն Հասարակություն Իրավական Ով կքննի Ռ. Քոչարյանի գործով վերաքննիչ ներկայացված բողոքը

Ով կքննի Ռ. Քոչարյանի գործով վերաքննիչ ներկայացված բողոքը

325
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժման որոշման դեմ, մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Այս մասին տեղեկությունը ներկայացված է դատական-տեղեկատվական համակարգում: Ըստ հաղորդվող տեղեկության՝ գործը դատավոր Արղամանյանին է մակագրվել սեպտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here