Ինչպես հայտնի է՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մինչ ապրիլ վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:
Goal.com-ի տեղեկոթյունը փոխանցում է armsport.am-ը՝ ըստ որի Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին: Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսն» ու «Արսենալը»:
Դեմբելեն կարիերան սկսել է անգլիական «Ֆուլհեմում»: 3 տարի անց տեղափոխվել է շոտլանդական «Սելթիկ», իսկ 2018 թ-ին համալրել է «Լիոնի» շարքերը: Այս մրցաշրջանում Դեմբելեն անցկացրած 18 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: