Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ շուտով հայտնի կդառնա Ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի անունը:
Նշենք, որ Ջոն Բոլթոնի հրաժարականը հատկանշական է նաեւ Հայաստանի համար։ 2018-ի իշխանափոխությունից հետո Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան հարցականներով լի էր։