տուն Հասարակություն Ով է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակող դատավորը, երբ է նշանակվել և ինչ...

Ով է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակող դատավորը, երբ է նշանակվել և ինչ կենսագրություն ունի (լուսանկար)

456
0

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց սահմանադրական կարգը տապալելու և կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱրսենՍերժիկի Նիկողոսյանը:  

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը  

Ծնվել է 1981թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004 թվականին’ մագիստրատուրան, 2007 թվականին’ ասպիրանտուրան:

2009 թվականից հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը: 2007 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային փորձ 2002 թվականից 2004 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում’ որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

2004 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում’ որպես մասնագետ, այնուհետև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում’ որպես առաջատար մասնագետ, հետո՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում’ որպես առաջատար մասնագետ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում’ որպես ավագ օպերլիազոր:

2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ’ առաջատար մասնագետ, ապա’ գլխավոր մասնագետ:

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում’ որպես գլխավոր մասնագետ:

2009 թվականից 2013 թվականն աշխատել է նույն վարչության պետի տեղակալ:

2012 թվականից մինչ օրս Փաստաբանների դպրոցի դասախոս է, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում’ որպես Կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:

2014 թվականից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է:

2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում’ որպես դատավորի օգնական:

2016 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայի դասախոս է: ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: ԲԴԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի մայիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ 2011 թվականին շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում: 2012 թվականին շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական» դասային կոչում:

?

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկացավ, որ Արսեն Նիկողոսյանը 2019 թ-ին հայտարարագրել է SUZUKI մակնիշի 2 մեքենա, 342,292 դրամ բանկային հաշվի մնացորդ՝ նախորդ տարվա վերջին, 4.500.000  կանխիկ դրամ:

Դատավորը նախորդ տարի եկամուտ ստացել է աշխատանքի վարձրատրությունից, դրան հավասարեցված վճարումներից՝ ԵԽ գրասենյակից, ՄԱԿ զարգացման ծրագրից, բանկերից մեկից, Արդարադատության ակադեմիայից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամից, ԵՊՀ-ից: Եկամուտները նախորդ տարի եղել են 13 489 911 դրամ եւ 2950 եվրո:

Դատավորի կինը՝ Սոնա Խաչատրյանը, 2019 թ-ին հայտարարագրել է 228,584.70 մլն դրամ բանկային հաշվի մնացորդ, 1,500,000 կանխիկ դրամ: Եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից 964,250 դրամ եւ 216,000 դրամ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ որպես այլ եկամուտ: