տուն Հասարակություն Ով է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը

Ով է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը

417
0

1in.am-ը գրում է.

Երկարատև խոսակցություններից ու պնդումներից հետո, թե Երևանի Հանրապետական ծննդատունը զբաղված է երեխաների վաճառքով, երեկ կարծես թե հաստատվեց: Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինս կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է նաև Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Սրանից առաջ էլ քննվող քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ», մեղադրանք էր առաջադրվել ևս մեկ անձի:

Հիշեցնենք, որ Հանրապետական հիվանդանոցի և առհասարակ Ռազմիկ Աբրահամյանի գործունեության վրա ուշադրությունը սևեռվեց Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի դեպքից հետո: Երբ ծննդկանը, իր պնդմամբ, ծննդաբերել էր տղա երեխա, ապա իրեն ասել էին, որ երեխան մահացած է ծնվել: Իսկ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է երեխայի դիակը: Նախ՝ հիվանդանոցից ասում էին՝ ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ապա՝ թե բժշկական թափոնների հետ աղբն են թափել և այլ վարկածներ: Հայկուհին, սակայն, այդպես էլ չհամակերպվեց իր երեխայի կորստի հետ: Նա ավելի ուշ սոցցանցում արշավ սկսեց՝ հավաքագրելով տեղեկություններ Հանրապետական ծննդատան հետ կապված: Նրան տարբեր մայրեր էին գրում իրենց հետ կատարվածի մասին, ինչն ակնհայտ ցույց էր տալիս, որ այդ հիվանդանոցում ամեն ինչ օրինական չէ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում