Ո՞վ է լինելու Արցախի պետական նախարարը՝ վարչապետը: Լրագրողի հարցին ի պատասխան Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ասաց՝ չի մտածել, չի քննարկել, ոչ կադրային որեւէ որոշում չի կայացրել: «Կադրային ոչ մի հայտարարություն չեմ անում այսօր»,- ասաց նախագահի թեկնածուն:
Հավաստի՞ են լուրերը, թե «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ է երեկ հանդիպել Արայիկ Հարությունյանը եւ որոշել են՝ Մասիս Մայիլյանին որեւէ պաշտոն չեն առաջարկելու: Արցախի նախագահի թեկնածուն հերքեց այդ լուրերը: