Նյու Յորքում տեղի է ունեցել Women Of The Year մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կազմակերպում է Glamour ամսագիրը:
Ինչպես տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից, 2019-ին «Տարվա կին» է ճանաչվել դերասանուհի Շառլիզ Թերոնը՝ կարիերայի նշանակալի ձեռքբերումների համար:
Պարգևը շնորհվում է այն կանանց, որոնք մեծ նվաճումների են հասել կինոյի, շոու բիզնեսի, նորաձևության, սպորտի, գիտության և այլ ոլորտներում: