տուն Լուրեր Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն,...

Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, դրանք կարող ա շուն էլ ուտեն.ԱԺ պատգամավոր

178
0

g_i999999999

Այսօր ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ  ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը Հայաստան է ներկրել կոկորդիլոսներ և վաճառում է 380 հազար դրամով: «Ի՞նչ ասեմ, գնացեք իրան հարցրեք, կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ով դնում ա, թող դնի»,- ասել է Սեյրան Սարոյանը: Նա ավելացրել է. «Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շատ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից, կոկորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here