տուն Քաղաքական Հայաստան Ովքեր կօգտվեն կոմունալների մասով 11-րդ ծրագրից

Ովքեր կօգտվեն կոմունալների մասով 11-րդ ծրագրից

398
0

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ ծրագիրը վերաբերում է կոմունալ վճարումներին, որով պետությունն աջակցելու է փետրվար ամսվա սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար:

Այս միջոցառման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնց՝ փետրվար ամսին սպառած բնական գազի գինը չի գերազանցել 10 000 ՀՀ դրամը, և էլեկտրաէներգիայի ծախսը չի գերազանցել 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդին՝ սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով: Գումարը փոխանցվում է յուրաքանչյուր բաժանորդի հաշվիչ սարքերին: Այն քաղաքացիները, ովքեր ունեն պարտք, ապա համապատասխան գումարի չափով պարտքը կմարվի, իսկ եթե արդեն վճարել են, ապա գումարը կդառնա կանխավճար՝ հաջորդ ամսվա սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար:

Հիշեցնենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հանձնարարվել էր մինչև ապրիլի 15-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:

Հայկ Մագոյան