Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների աշխատատեղերի պահպանությանը:
Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսվարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարած աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:
Ընդ որում, տնտեսվարողների աշխատակիցների քանակի և աշխատավարձի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը, ավելացված աշխատավարձային ֆոնդը: Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ: Միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է այսպես.
պետության կողմից տրամադրվող աջակցության չափը հավասար է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձերի հանրագումարը բաժանած կազմակերպության աշխատողների քանակին: Ընդ որում՝ բանաձևը կլորացվում է դեպի ներքև:
Մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին.
5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը, այսինքն՝ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը:
Հայկ Մագոյան