Փարիզաբնակ Լիլիթ Սիմոնյանը facebook-ում գրել է.
«Սրանք, բնականաբար իշխանությունների ու իշխանական ընդդիմության ,,պայքարիկներն,, են որ ջրի երես են դուրս գալիս: Հրաշալի է: Որովհետեւ ամիսներ շարունակ բացահայտելով այս տականքը, ժամանակ կորցրինք: Հիմա ամեն մեկն ինքն իրեն բացահայտելով դյուրացնում է մեր գործը: Հասկանալի է այլեւս թե ովքեր, ինչու եւ ինչպես են ծառայում չեկիստական Կրեմլին ու իր դրածո երեք նախագահներին եւ ինչու են այսքան ժրաջան հարձակվում ու զազրախոսում ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ: Սրտնեղելու կարիք չկա: Ամեն ինչ ճիշտ ժամանակին ու ճիշտ ձեւով հայտնի է դառնում: Եւ ես շարունակում եմ կրկնել, թե ՀՅԴ, ՀԱԿ, ՀՀՇ, ԲՀԿ, ՕԷԿ, ԱԻՄ եւ նույնիսկ խորհրդարանի նախալաթ նախախորհրդարան անուններով իշխանական կազմակերպությունները բացահայտ պայքար են սկսել ազգային ազատագրության դեմ: Ուրեմն բացահայտորեն էլ ականատես են լինելու իրենց ինքնաոչնչացմանը: Խոստանում եմ, որ այսուհետեւ անուն առ անուն, եւ դրանց գործած ամեն մի արարք նկատելու եմ ու գրեմ: Նաեւ սրանց ածանցյալներին ու համակիրներին եմ պատժելու: Ժամանակը շտապեցնում է»: