տուն Աշխարհ Ովքեր են «Օսկար-2020»-ի հաղթողները (տեսանյութ, լուսանկարներ)

Ովքեր են «Օսկար-2020»-ի հաղթողները (տեսանյութ, լուսանկարներ)

412
0

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացավ Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց «Ջոկեր» ֆիլմի գլխավոր դերակատար Խոաքին Ֆենիքսը :

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում սպասված արձանիկին արժանացավ «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր հարավկորեացի Պոն Ջուն Հոնը:

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Բրեդ Փիթը («Մեկ անգամ Հոլիվուդում»)։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»)։

Հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը ճանավեց հաղթող նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում :

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում լավագույնը՝ «1917» ֆիլմն է:

«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթեցին Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» աշխատանքի համար:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արձանիկի արժանացավ՝ «1917» ֆիլմի օպերատոր Ռոջեր Դիքինսը:

«Լավագույն ձայնային մոնտաժի» համար՝ Սեմ Մենդեսը կրկին «1917» ֆիլմի համար:

«Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար» մրցանակի արժանացան «Սկանդալ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմից՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: