Aravot.am-ի տեղեկություններով՝ գիշերը Ազատության պողոտայում ոստիկանների վրա հարձակված տղաները նույն մորից, բայց տարբեր հայրերից են եղբայրներ: Նրանք մեծացել են մանկատանը, որտեղից հաճախ են փախչել: Տղաները, թեեւ տարբեր քրեական գործերով են անցել, բայց դատապարտված չեն եղել, իսկ նրանց մայրը նախկինում դատապարտված է եղել: 16 ամյա եւ 18 ամյա տղաները բնակվում են Պռոշյան համայնքում, որտեղից էլ, որ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն:
«Շատ խառը ընտանիք են, հիմնականում 4-րդ գյուղում են եղել, նրանց մայրն այնտեղ աղբանոցում էր աշխատում, տղաներն էլ հետն էին, ինչքան գիտեմ՝ շիշ էին հավաքում, ես այս ընտանիքի մասին այս պահին շատ տեղեկատվություն չունեմ, որ հայտնեմ»,- Aravot.am-ին ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում