տուն Սպորտ Ովքեր են հավակնում շաբաթվա լավագույնի կոչմանը

Ովքեր են հավակնում շաբաթվա լավագույնի կոչմանը

372
0

Հոկտեմբերի 1-ին և 2-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: Խաղերից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների անունները: Այս մասին գրում է armsport.am-ը:

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց «Ինտերի» հետ խաղում (2-1)` օգնելով «կապտանռնագույններին»՝ կամային հաղթանակ տանել:

«Բրյուգեի» հարձակվող Դեննիս Բոնավենտուրեն դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (2-2):

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին նույնպես դուբլ ձևակերպեց՝ գրավելով «Սլավիայի» դարպասը (2-0):

«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին 4 գոլ խփեց ու 1 գոլային գոլային փոխանցում կատարեց «Տոտենհեմի» հետ խաղում (7-2):

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here