տուն Քաղաքական Հայաստան Ովքեր են համարվում իններորդ ծրագրի շահառու

Ովքեր են համարվում իններորդ ծրագրի շահառու

912
0

Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում երեկվանից գործում է նաև թվով իններորդ ծրագիրը, որը կրկին ուղղված է կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի չեզոքացմանը:

Ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, և ծնողները չեն աշխատում կամ չգրանցված աշխատողներ են:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ սոցապնախարար Զարուհի Բաթոյանը ասաց, որ ծրագիրը մի քանի ժամով գերծանրաբեռնվածության պատճառով չի գործի, և դիմումների ընդունման հատվածում կլինեն փոփոխություններ՝ գումարը քարտային տարբերակով ևս ստանալու համար:

Նախարարը ուշադրության հրավիրեց նաև այն հանգամանքին, որ այն քաղաքացիները, ովքեր շահառու են, բայց ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, չեն կարողանա օգտվել աջակցությունից. քանի որ գրանցումը, դիմումների ընդունումը կատարվում է բացառապես համացանցով, և մարդկային գործոնը բացառված է, այդ իսկ պատճառով կարևոր է, որ փաստաթղթավորումը լինի պատշաճ:

Հայկ Մագոյան