տուն Սպորտ Ովքեր են համաշխարհային ֆուտբոլի գլխավոր «խուլիգանները»

Ովքեր են համաշխարհային ֆուտբոլի գլխավոր «խուլիգանները»

310
0

Համաշխարհային ֆուտբոլում բազմաթիվ են դեպքերը, երբ ֆուտբոլիստների վարքագիծը հանդիսանում է նրանց գլխավոր խնդիրը: Ոմանց նյարդերը պահի ազդեցության տակ են տեղի տալիս, ոմանց մոտ անվայել պահվածքն արդեն տեսակի վերածված բնավորություն է,  ոմանց համար էլ ուղղակի կենսակերպ է՝ պետք է մշտապես գտնվեն սկանդալային իրավիճակների էպիկենտրոնում կամ լինեն պապարացիների օրվա հերոսը:

armsport.am-ը ներկայացնում է համաշխարհային ֆուտբոլի 7 գլխավոր «խուլիգաններին».

7. Զինեդին Զիդան – Մոլորակի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսանում է լեգենդար Զինեդին Զիդանը:

Զինեդին Զիդան

Եթե չլիներ 2006թ․ Զիդանի հայտնի հնարքը, նա կհամարվեր համաշխարհային ֆուտբոլի օրինակելի ֆուտբոլիստներից մեկը: Սակայն Մարկո Մատերացին կարողացավ այնպես հունից հանել ֆրանսիացուն, որ Զիզուն չկարողացավ տիրապետել իրեն և կարիերայի վերջին մրցավեճին գլխով հարվածեց Մատերացիին՝ ստանալով կարմիր քարտ և զրկվելով աշխարհի չեմպիոնի կոչումից:

6. Էրիկ Կանտոնա  – Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հայտնի է իր սկանդալային պահվածքով:

Էրիկ Կանտոնա

1995-ի հունվարի 25-ը Էրիկ Կանտոնայի կարիերայի վատագույն օրն էր: Կանտոնան «Քրիսթալ Փելասի» հանդիպմանը փոխարինվելիս՝ չկարողացավ զսպել իրեն և կարատեին բնորոշ հնարքով հարվածեց երկրպագուին: Միջադեպի արդյունքում Կանտոնան որակազրկվեց 10 ամսով, ինչպես նաև պարտավորվեց վճարել 10 հազար ֆունտ ստերլինգ:

Դիեգո Կոստա

5. Դիեգո Կոստա – Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը համարվում է բոլոր պաշտպանների, մարզիչների ամենաչսիրված ֆուտբոլիստը: Դիեգոն անընդհատ վիճաբանում է խաղադաշտում մրցակիցների, մրցավարների հետ։ Նա համարվում է իսպանական Պրեմիերայի ամենից շատ զգուշացված հարձակվողներից մեկը:

Լուիս Սուարես

4. Լուիս Սուարես –  «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի մեգաաստղը երկար տարիներ տառապում է անբուժելի հիվանդությամբ: Բոլորս հիշում ենք, որ Սուարեսը կծան է և այս հանգամանքի պատճառով ֆուտբոլիստը բավականին երկար ժամանակ որակազրկվել է:

Առաջին անգամ կծելու համար Սուարեսը որակազրկվել է  2007թ․ «Այաքսի» կազմում՝ 7 խաղ:

Երկրորդ դեպքում Սուարեսը  «Լիվերպուլի» կազմում որակազրկվեց՝ կրկին կծելու համար, այս անգամ 10 խաղ, իսկ երրորդը՝ 2014թ-ին էր, երբ կծան Սուարեսի զոհն էր Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կելինին՝ 24 խաղ:

Ջոուի Բարտոն

3. Ջոուի Բարտոն – «Նյուքասլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մարսելի» նախկին ֆուտբոլիստը բավականին տարօրինակ անձնավորություն է: Հաճախակի վեճերը, կարմիր քարտերը Բարտոնի ֆուտբոլային կարիերայի անբաժան մասն էին:

Բարտոնի գործողություններում ամենից շատ տպավորվել է 2005 թ․ դրվագը, երբ Բարտոնը գրավելով Էվերթոնի դարպասը, մրցակցի երկրպագուներին ցույց է տվել մերկ հետույքը:

2011 թ․ բոլորին հայտնի է Բարտոնի վեճը Զլատան Իբրահիմովիչի և Տիագո Սիլվայի հետ, որից հետո Բարտոնը Տիագոյին անվանել է տրանսվեստիտ:

Մարիո Բալոտելի

2. Մարիո Բալոտելի – Ֆուտբոլիստ, ով կարիերայի սկզբում համարվում էր լավագույններից մեկը մոլորակում: 2012 թ․ Եվրոպայի առաջնությանը Գերմանիայի դարպասը դուբլ գրանցելուց հետո Բալոտելիիի տաղանդը ապացուցվեց և գրանցվեց հանրության կողմից, սակայն սկսվեց «աստեղային» հիվանդությունը: Վեճ Մոուրինիոյի, վեճ Մանչինիի հետ և անթիվ, անհամար տեղափոխություններ, անթիվ, անհամար ընկերուհիներ, երեկույթներ, ծխախոտներ և մերկ աղջիկներ․․․․

Ներկայումս Բալոտելին հանդես է գալիս իտալական չափանիշներով համեստ «Բրեշիայի կազմում»:

Պոլ Գասկոին

1. Պոլ Գասկոին – Անգլիայի հավաքականի երբեմնի առաջատարը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հասցրել  է այնքան «սխրագործություններ» կատարել, որը չի կարելի հաշվել: Ամենասկանդալայինը Եվրո 1996-ին ընդառաջ Գասկոինի կազմակերպած երեկույթն էր, որտեղ ալկոհոլը ամենից շատն էր:

Գասկոինի գլխավոր խնդիրը՝ ալկոհոլն էր, և սերը դեպի ալկոհոլը մինչ այսօր տանջում է նախկին ֆուտբոլիստին: 2014թ․ Գասկոինը ստացել էր խմիչքային թունավորում և 5 օր անցկացրել հիվանդանոցում:

Գասկոինը համարվում է Անգլիայի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here