տուն Մամուլ Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ. «Ժամանակ»

Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ. «Ժամանակ»

447
0

«Ժամանակ»-ը գրում է.

«Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ:

Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: