Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել։
Զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր բանակում։
Այս մասին գրում է armdaily.am-ը:
Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Բանգլադեշից։ Աշնանը զորացրվելու էր։
Նշենք, որ զինծառայողների մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, քննիչները դեռևս դեպքի վայրում են։ Նշենք նար, որ վերջին 13 օրում բանակում մահվան 7 դեպք է գրանցվել։