ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո այդ պաշտոնին հավակնում է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Աղբյուրը հայտնում է, որ առաջին հերթին նշվում Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին, ապա՝ ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, որն ավելի վաղ մեկ տարի աշխատել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի տեղակալ:
CNN-ը հիմնական նշում է նաև ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբ Բլերի, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի, Նիդերլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրանի, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Քիթ Քելոգի, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորի, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինի, ինչպես նաեւ Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցի անունները:
Ինչպես արդեն գրել էինք Թրամփը սեպտեմբերի 10-ին իր Twitter-ում հայտնել էր, որ պաշտոնաթող Է արել ազգային անվտանգության հարցերով օգնականին։