Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
— հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
— տեխնիկական մշակաբույսերը.
— պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
— դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
— կերարտադրության այլ արտադրանքը.
— պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
— ծառերի և թփերի սերմերի, պտուղներում եղած սերմերը.
— ծառերի և թփերի սածիլները.
— ծառերի և թփերի տնկիները.
— անասնաբուծության արտադրանքը.
— խոզաբուծության արտադրանքը.
— ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
— թռչնաբուծության արտադրանքը.
— ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
— եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
— ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
— ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
Նյութն ամբողջությամբ`Իրավաբան.net -ից: