տուն Uncategorized Ովքե՞ր կմեկնեն Եվրոպայի առաջնություն. ըմբշամարտիների կազմը հայտնի է (տեսանյութ)

Ովքե՞ր կմեկնեն Եվրոպայի առաջնություն. ըմբշամարտիների կազմը հայտնի է (տեսանյութ)

376
0

Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 10 ներկայացուցչով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր ներկայացրել է Իտալիայի մեկնող թիմի կազմը`

Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (63կգ), Կարեն Ասլանյանը(67կգ), Մալխաս Ամոյանը (72կգ), Կարապետ Չալյանը (77կգ), Ռուբեն Ղարիբյանը (82կգ), Մաքսիմ Մանուկյանը (87կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ), Դավիդ Օվասապյանը (130կգ)։