Ամառային տրանսֆերային պատուհանը նոր է փակվել, բայց «Բարսելոնան» արդեն ծրագրեր է գծում ձմեռային պատուհանի համար: Այս մասին հայտնում է vnews.am-ը:
Marca-ն գրում է, որ ակումբը դժվար թե նոր համալրումներ ունենա հունվարին, բայց սպասվում է, որ ակումբից կհեռանան մի շարք ֆուտբոլիստներ: Կատալոնական ակումբը ցանկանում է բալանսի բերել թիմի կազմը: Իսպանական թիմի «սև ցուցակում» են հայտնվել Իվան Ռակիտիչը, Սամուել Ումտիտին ու Արտուրո Վիդալը:
Եթե Կառլես Ալենյան ու Մուսա Վագեն չկարողանան ամրապնդվել հիմնական թիմում, ապա նույնպես կարող են հրաժեշտ տալ «կապտանռնագույներին»: