Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին ու արքայազն Ուիլյամը երեքշաբթի օրը հեռախոսով իմացել են իրենց հոր՝ արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին: Այս մասին հաղորդում է hellomagazine.com-ը:

Արքայազն Չարլզի կինը՝ Քորնուոլի դքսուհի Քամիլլան եւս հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը բացասական է եղել:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է «Քորնուոլի տան» կողմից: Արքայազնը հիվանդությունը թեթեւ է տանում եւ շարունակում է աշխատել տնից: