Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն այսօր տեղեկացրեց, որ Ստեփանակերտում այժմ ներդրումային ծրագրեր են կյանքի կոչվում. շուտով 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կբացվի 150 000 դրամ նվազագույն աշխատավարձով:
ԱԺ նախագահը խոսեց նաև գործադիր մարմնի կոռումպացված նախարարների մասին: Խորհրդարանի ղեկավարն ասաց՝ պատգամավորները կասեն՝ ովքեր են կոռումպացված նախարարները: Իշխանությունը հաշվի կառնի այդ հայտարարությունը, եթե համապատասխանի իրականությանը: