Տարեսկզբին լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն ամուսնալուծվել է: Թեև դերասանի ամուսնալուծությունն անցնող տարում չի եղել, այն եղավ 2013-ի ամենաքննարկվող բաժանումներից մեկը, քանի որ մինչ այդ լսարանն անգամ չէր իմացել, որ օպերային երգիչը նախկինում ամուսնացած է եղել: Ըստ Արմանի՝ ինքն այս մասին չխոսելու համար իր պատճառներն է ունեցել. «Նախկինում չեմ խոսել այդ մասին, որովհետև, կարծում եմ, հարգանքի արժանի չէ այն տղամարդը, ով մատով ցույց կտա իր նախկին կնոջը և կհայտարարի՝ ահա այս կնոջ հետ ես ամուսնացած եմ եղել և հետո բաժանվել: Մնացածն իմ անձնական կյանքն է, ու ես պարտավոր չէի դրա մասին մանրամասներ պատմել»:
Հաջորդն իրար հրաժեշտ տվեցին դերասաններ Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը: Շուրջ մեկ տարի նրանց հարաբերություններն անընդհատ քննարկման կիզակետում էին. հասարակությունը նրանց բաժանում էր, միացնում, Անին և Մովսեսն էլ իրենց հերթին այնպիսի հարցազրույցներ էին տալիս, որոնք թեժացնում էին խոսակցությունները: Ամռանն Անի Երանյանը վերջապես հայտարարեց. «Անի Երանյան անվան կողքին այլևս չի լինի Մովսես Երեմյան անունը»: Կարճ ժամանակ անց, սակայն, նրանց անունները կրկին հայտնվեցին կողք կողքի: Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը հանդես եկան գեղարվեստական նոր ֆիլմի գլխավոր դերերում: «Չար լեզուներն» ասում են, որ նրանց կուլիսային հարաբերությունները բավական ջերմ են, և չի բացառվում, որ նրանց կրկին որպես զույգ տեսնենք: Այդուհանդերձ, պաշտոնապես նրանք բաժանված են:
Դերասան Սոս Ջանիբեկյանի՝ ընկերուհի ունենալու մասին մեր լրատվամիջոցն առաջինը հայտնեց իր ընթերցողներին: Առաջինն էլ տեղեկացանք, որ զույգը բաժանվել է: Դերասանի և մանեքենուհի Լյուսի Հայրապետյանի հարաբերությունների վերջը եկավ ամռանը: Սոսը, ինչպես հարաբերությունների սկզբում, այնպես էլ վերջում, չցանկացավ խոսել այդ թեմայով՝ նշելով, որ դա խիստ անձնական է, իսկ Լյուսին հետևյալն ասաց. «Այդպես է լինում բաժանումների ժամանակ, ոչ ոք էլ չի ցանկանում խոսել այդ մասին: Դա բնականոն ընթացք է: Կարծում եմ` Սոսն էլ չի ցանկանա դա բարձրաձայնել»:
«Քաղաքում» հեռուստասերիալի դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ամուսնալուծության մասին հայտնել էր դեռևս գարնանը, սակայն խնդրել էր չգրել այդ մասին, քանի որ գուցե դեռ ամեն բան կորած չէ: Ամիսներ անցան և մեծ թափ առան Անաիսի և նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանի սիրավեպի մասին լուրերը: Անաիսը, սակայն, այլևս պատրաստակամ չէր խոսելու ո՛չ նոր ընտրյալ ունենալու, ո՛չ ամուսնուց բաժանվելու մասին: Այդուհանդերձ, 2013-ը սեպ խրեց նաև նրա ընտաիքում:
Տարեվերջն իր բացասական ազդեցությունն ունեցավ երգչուհի Աիդա Սարգսյանի ընտանիքում: Դերասանուհին բաժանվել է ամուսնուց: Աիդան էլ, մյուսների պես, հրաժարվեց խոսել անձնական կյանքի այս դրվագի մասին՝ նշելով, թե դա խիստ անձնական է:
Երգչուհի Ռիփփին մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է նշանվել և մեկնել արտերկիր: Օձի տարին, սակայն, նրան էլ բաժանեց սիրելիից: Երգչուհին բարձրաձայնեց բաժանման մասին, բայց չմանրամասնեց պատճառները: «Պատճառը մեկը չէ, և դրանք բոլորը նշել, իհարկե, հնարավոր չէ, պարզապես կային բաներ, որ այնպես չընթացան, ինչպես մենք կցանկանայինք»,- նշել էր երգչուհին:
Շարունակությունը կարդացեք այստեղ: