տուն Լուրեր Ոստիկանությունում սպասում են Բաղրամյան 26-ի ցուցումների՞ն

Ոստիկանությունում սպասում են Բաղրամյան 26-ի ցուցումների՞ն

195
0

timthumb

Այսօր Galatv.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը, նրա որդին ու ևս մի քանի հոգի ծեծել են Երեւան քաղաքի բնակիչ Ղազար Մուրադյանին և վերջինիս մորը:

Այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Սերժ Սարգսյանի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից և Ոստիկանությունից:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից իմանալով, թե ինչին է վերաբերում հարցը, խնդրեցին զանգահարել 10 րոպեից: 10 րոպեից հետո ևս մեկ անգամ զանգահարեցինք, սակայն ներկայանալուց հետո, թե որ լրատվամիջոցից է, զարմանալիորեն կապը անջատվեց, որից հետո մեր հեռախոսազանգերին այլևս չպատասխանեցին:

Ոստիկանությունից ևս մեզ խնդրեցին զանգահարել մի փոքր ուշ: Երկրորդ զանգի ժամանակ ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ նման դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Այն հարցին, թե արդյո՞ք մամուլում եղած հրապարակումից հետո ընթացք կտրվի այս ահազանգին, մեզ պատասխանեցին, որ ոստիկանությունը ուսումնասիրում է լրատվամիջոցների հրապարակումները, սակայն այդպես էլ չցանկացան մանրամասնել, թե ինչ է հետևում այդ ուսումնասիրությանը և արդյո՞ք ընդունելով հրապարակումը որպես հաղորդում՝ հանցագործության մասին ընթացք կտրվի դրան:

Այսպիսով, առնվազն անհասկանալի է ոստիկանության այսպիսի լղոզված պատասխանն ու նախագահականի նման խուսափողականությունը:

Միգուցե Բաղրամյան 26-ում դեռ չեն որոշել, թե ինչպիսի ընթացք պետք է ունենա այս գործը և միգուցե այդ պատճառով է, որ ոստիկանությունը միայն զբաղված է եղած հրապարակումների ուսումնասիրությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here