տուն Լուրեր Ոստիկանությունն իր անգործությամբ դրդեց, որպեսզի տեղի ունենար այն, ինչ եղավ Ազատության հրապարակում.Իրավապաշտպան

Ոստիկանությունն իր անգործությամբ դրդեց, որպեսզի տեղի ունենար այն, ինչ եղավ Ազատության հրապարակում.Իրավապաշտպան

205
0

Vardan Harutyunyan

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: Վերջինս նշել է, որ ոստիկանությունը կարող էր նախօրոք կանխել բախումը.«Նախնական հայտարարություններ Շանթի կողմից եղել էին, թե ինչ է ցանկանում անել և ինչ ծրագրեր ունի, իսկ ոստիկանությունը ոչինչ չի արել, և այդ իմաստով ես մեղադրում եմ նրանց և կարող եմ ասել, որ ոստիկանությունն իրենց անգործությամբ դրդել են, որպեսզի տեղի ունենա այն, ինչ երեկ տեղի ունեցավ, իսկ մյուս կողմից բռնության ցանկացած դրսևորում իմ կողմից ընդունելի չէ, ես դա համարում եմ անընդունելի երևույթ և քաղաքական գործունեության մեջ ոչ ցանկալի»,-նշել է իրավապաշտպանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կասեք այն տեսակետի վերաբերյալ, որ երեկ Ազատության հրապարակում եղել է նաև երրորդ սադրիչ կողմ, իրավապաշտպանը պատասխանել է.«Երբ ես առաջին անգամ անմիջապես այդ լուրը ստացա և դիտեցի կադրերը, առաջին միտքն իմ գլխում, որ ծագեց, հենց դա էր, որ սադրիչներ կարող են լինել, որովհետև դա շատ նման է Հայաստանում ընթացող միտինգների ժամանակ տեղի ունեցող դեպքերին՝ միշտ լցված սադրիչներով, այսինքն սա էլ չի բացառվում: Այս ամեն ինչը կբացահայտվի, բայց կբացահայտվի ոչ թե նախաքննությամբ կամ ոստիկանության ջանքերով, այլ ժամանակի ընթացքում շատ շուտ կպարզվի ինչն ինչպես է եղել»,-նշել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here