տուն Հասարակություն Իրավական Ոստիկանությունը` 160 դպրոցի մոտակայքից երեխա առևանգելու դեպքի մասին

Ոստիկանությունը` 160 դպրոցի մոտակայքից երեխա առևանգելու դեպքի մասին

366
0

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։ Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին միջադեպ է տեղի ունեցել 160 դպրոցի մոտակայքում, որտեղ տղամարդը փորձել է երեխային խաբելու մմիջոցով առևանգել նրան: