տուն Հասարակություն Ոստիկանությունը քիչ առաջ վտանգավոր հանցագործին է բռնել (տեսանյութ)

Ոստիկանությունը քիչ առաջ վտանգավոր հանցագործին է բռնել (տեսանյութ)

734
0

Սպանության մեջ մեղադրվող 35-ամյա մի տղամարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հունիսի 23-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերեցին եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման ենթարկեցին 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի մանրամասներին անդրադարձ կլինի առաջիկայում։