տուն Քաղաքական Միջազգային Ոստիկանությունը ցրել է Եվրամայդանը․ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին (տեսանյութ)

Ոստիկանությունը ցրել է Եվրամայդանը․ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին (տեսանյութ)

156
0

1328141
Այսօր, վաղ առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները ուժով դուրս են մղել Կիևի կենտրոնում՝ կառավարության կողմից եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու դեմ կազմակերպված բողոքի ցույցերի մասնակիցներին։

Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ տուժել են տասնյակ մարդիկ, կան ձերբակալվածներ։ Ականատեսները վկայում են, որ ոստիկանները փայտերով «սպանում էին» մարդկանց։

Ոստիկանությունն իր գործողությունները բացատրել է նրանով, որ դրանից առաջ քարեր են նետվել ոստիկանության ուղղությամբ, չեն կատարվել ոստիկանների պահանջները։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Այժմ ամբողջ Մայդանը դատարկ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ընդդիմությունը որոշում էր կայացրել ժողովրդական հավաք անցկացնել դեկտեմբերի մեկին, որի ժամանակ պետք է քննարկեին հետագա գործողությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here