տուն Լուրեր Ոստիկանությունը Վարդան Պետրոսյանին ուղղված սպառնալիքի վերաբերյալ

Ոստիկանությունը Վարդան Պետրոսյանին ուղղված սպառնալիքի վերաբերյալ

303
0

DSC_0081

 

Ինչպես գիտենք օրեր առաջ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնց թվում է եղել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:  Վիրավորներից մեկը տեղում մահացել էր, մյուսը հիվանդանոցում: Մահացածների հարազատները խոստացել են վրեժ լուծել Վարդան Պետրոսյանից, քանի որ կարծում են, որ վթարի պատճառը դերասանն է: ՀՀ ոստիկանությունն արդյոք ուշադրություն դարձնում է հնչեցված սպառնալիքներին, ձեռնարկել է որևէ քայլ կամ զրուցել է կողմերի հարազատների հետ, թե ոչ: Այս հարցերի պատասխանը Araratnews.am-ի թղթակիցը փորձել է ստանալ ոստիկանությունից, որտեղից լրատվական ծառայության աշխատակիցը փոխանցել է.«Քրեական գործ է հարուցված ու նախաքննությունն ամեն ինչ կպարզի, իսկ սպառնալիքի հետ կապված կարող եմ ասել, որ նորից նախաքննությունն ամեն ինչ կպարզի, բոլոր սպառնալիքները կուսումնասիրվեն»: «Կողմերից որևէ մեկի հարազատների հետ հանդիպե՞լ եք» հարցին ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցը տվել է նորից նույն պատասխանը. «Կատարվում է նախաքննություն, իսկ նախաքննությունն ամբողջական գործողություն է, որտեղ բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են»:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here