տուն Լուրեր Ոստիկանությունը չի տրամադրում ձերբակալվածներին օրենքով նախատեսված տեսակցությունները

Ոստիկանությունը չի տրամադրում ձերբակալվածներին օրենքով նախատեսված տեսակցությունները

191
0
topՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված ձերբակալվածների տեսակցությունները

Սույն թվականի նոյեմբերի 06-ին մոտ ժամը 0830-ի սահմաններում Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ձերբակալվածներին պահելու վայր:

Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ   և ուսումնասիրել նրանց անձնական գործերը: Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել:

ՁՊՎ-ում պահվող Ա. Մխիթարյանի և Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան, նրանց տեսակցություն թույլ տալու համար: Միաժամանակ ավելացնենք, որ ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց նույնպես չեն տրամադրում տեսակցություն:

Նշենք, որ նշված հիմնախնդիրը կանոնակարգվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով . « Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Ավելին Դիտորդական խումբը, երբ պարզաբանում խնդրեց ՁՊՎ-ի վարչակազմից, հայտնեցին, որ բանավոր հարահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն: Համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմնի կողմից մոտ ժամանակներս կներկայացնեն ՁՊՎ:

Նյութն ամբողջությամբ` jfhr.am — ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here