ՀՀ ոստիկանությունում տեղյակ չեն, որ ոստիկանական բաժանմունքներից այսօր ծառայող ոստիկաններ են այցելել «Դեմ եմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին» նախաձեռնության անդամների տները:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ մի քիչ ուշ զանգահարելու դեպքում իրենք կճշտեն մանրամասները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության մի շարք անդամներ նշել էին, որ այսօր իրենց բնակարաններ են այցելել ոստիկաններˋ պատճառաբանելով, որ տարածքում վթար է եղել և ցանկանում են նկարել նույն մակնիշի ավտոմեքենաներըˋ պարզելու համար՝ դրանք վթարի հետ առընչություն ունեն, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկ նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Հանրապետության հրապարակում: Երթի մասնակիցները համոզված են, որ ոստիկանների այս քայլը պայմանավորված է երեկվա երթով, եւ այս կերպ ցանկանում են ճնշել նախաձեռնության անդամներին: