տուն Հասարակություն Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

151
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման` 5, ծեծի` 4, գույքի դիտվորությամբ ոչնչացման՝ 3, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու ու փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here