տուն Լուրեր Ոստիկանությունը հետ վերցրեց իր հայցը

Ոստիկանությունը հետ վերցրեց իր հայցը

93
0

vostikan

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առթիվ Երևանում կազմակերպված բողոքի երթը, որի պահանջն էր Հայաստանիˋ Մաքսային Միություն չանդամակցելը, ավարտվեց 110 ձերբակալությունով:

Այս ամիսներին տեղի ունեցած մոտ 100 դատական նիստերն ավարտվել էին ոստիկանությանˋ սեփական հայցը հետ վերցնելու որոշումով: Այսօր էլ Երևանի Վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ոստիկանությունը հետ վերցրեց իր հայցն՝ ընդդեմ դեկտեմբերի 2-ին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին բերման տարված «Հայազն» կուսակցության անդամ Պետրոս Բաղրամյանի: