Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, երեկ ծեծի է ենթարկել երկու մարդու:
Araratnews.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ Ոստիկանության բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 25-ին` ժամը 23-ին, Էյներ Խաչատրյանը Գորիսի Սյունիք փողոցում ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին: