տուն Լուրեր Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին

Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին

177
0

260213.2.1_5

Ոստիկանությունը հայտնաբերել է երեկ կեսօրին «Հայ Ազգային Կոնգրեսի» գրասենյակ ներխուժած և սպանության սպառնալիքներ հնչեցրած անձին: Նա Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Օհանյանն է:

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ է ներխուժել և սպառնալիքներ է հնչեցրել:

 

Անձնական խուզարկությամբ Ա. Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ: Քննությունը շարունակվում է: Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվությոն բաժնի աշխատակիցը:

 

 

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here