տուն Քաղաքական Միջազգային Ոստիկանությունը հայտնաբերել է ԱՄՆ-ում 40 տարի առաջ գողացված ավտոմեքենան

Ոստիկանությունը հայտնաբերել է ԱՄՆ-ում 40 տարի առաջ գողացված ավտոմեքենան

71
0

vw_beetle

Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 1965 թվականին արտադրված Volkswagen Beetle ավտոմեքենա, որը գողացվել էր 1974 թվականին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Առայժմ հայտնի չէ գողացողի անունը, և թե որտեղ է այն հայտնաբերվել։ Ոստիկանությունը գողոնը հայտնաբերել է այն ժամանակ, երբ ստուգել է արտասահման ուղարկվող մեքենայի փաստաթղթերը։ Ըստ ոստիկանության՝ վերջին շրջանում մեքենան օգտագործողը չի իմացել, որ այն գողացված է եղել։ Նրա օրինական տերը՝ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի բնակիչ Ջոն Մաքդոնալդը լրագրողներին ասել է, որ ինքը 1974 թվականին մեքենան գնել էր վերավաճառելու համար։ Նա ենթադրում է, որ այն լավ է պահպանվել, որովհետև գնելուց հետո ինքն այն վերանորոգել էր, փոխել շարժիչը։ Volkswagen Beetle-ը գողանալու ժամանակ եղել է կարմիր գույնի, սակայն ինչ-որ մեկն այն հետագայում սպիտակ է ներկել։