Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսներ` ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի՝ Հաղթանակի տոնի միջոցառոմները ներկայացնելուց հետո խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Հ. Մհրյանը ներկայացրեց ոստիկանության կողմից Եռատոնի միջոցառումների ընթացքում կատարվող ծառայությունների ընթացքը:
«Առաջնորդվելով ՀՀ կառավարության որոշմամբ և պարետի ցուցումով՝ ոստիկանության ուժերը կապահովեն հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը այս օրերին, ինչպես նաև կապահովեն կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումները: Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր առավոտից Եռաբլուր պանթեոնում: Ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը ժամը 23:59-ը: Այսօր ժամը 20:00-ից կանցնեն ծառայության Հաղթանակի զբոսայգու մոտից և կարգելվի մարդկանց և ավտոմեքենաների մուտքը»,- ասաց փոխոստիկանապետը:
Հայկ Մհրյանը քաղաքացիներին հորդորեց ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: