Լոս Անջելեսի ոստիկանությունը խուզարկել է Ջասթին Բիբերի տունը, որը գտնվում է Կալաբասաս քաղաքում:
Բիբերը մեղադրվում է նրանում, որ իր հարևանի տան ուղղությամբ հավկիթներ է նետել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչի հայտարարությանը:
Ավելի վաղ Բիբերի հարևանը ոստիկանություն է դիմել՝ հայտարարելով, որ կանադացի երգիչը նրա տան ուղղությամբ հավկիթներ է նետել՝ 400 դոլարի վնաս հասցնելով: Հարևանը նաև պնդում է, որ այդ ամենը նա նաև տեսագրել է: