«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների հետ վիճաբանողն ու կրակողը եղել է Էջմիածնում շատ հայտնի Արմանը, որը Էջմիածնից քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մտերիմներից է:
Գեներալները, ըստ նույն լրատվամիջոցի, անպատիժ չեն թողել Արմանին: Դեպքից անմիջապես հետո նրանք իրենց մարդկանցով շրջապատել են Արմանի տունը, որտեղ նա ապրում է եղբոր ընտանիքի հետ, ու տարել են Արմանի եղբոր կնոջը: «Հիմա իրենց մոտ գերի են պահում»,- պատմեցին էջմիածինցիները՝ ավելացնելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: «Այդ կրակոցները հեչ, իսկական «ռազբորկան» էդ երկու կլանների միջև դեռ նոր է սկսվելու»,- ասացին նրանք:
AraratNews.am-ը փորձեց հրապարակված տեղակատվության իսկությունը ճշտել ոստիականությունից, սակայն ոստիկանության լրատվության բաժնից հրաժարվեցին, որևէ նոր բան ասել` հիմանավորելով, որ այն, ինչ եղել է, իրենք պաշտոնական հայտարարության մեջ նշել են, իսկ դեպքից հետո եղել է առևանգում, թե ոչ՝ լրատվության բաժնի աշխատակիցը ոչ հաստատեց, ոչ հերքեց: