տուն Լուրեր Ոստիկանությունը ապօրինություններ է բացահայտել Այգեկ գյուղում

Ոստիկանությունը ապօրինություններ է բացահայտել Այգեկ գյուղում

157
0

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։

Պարզվել է, որ օգոստոս ամսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։

Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին և նրանից հաղորդում ընդունել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here